News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել նամակով, որտեղ անդրադառնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին եւ պայքարի հետագա ընթացքին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Այն ապատեղեկատվությունը, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Վիտալի Բալասանյանի կողմից, թե իբր Սասնա Ծռերի տղաները եւ ես հրաժարվել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, նույն պահին իսկ հերքվեց Սասնա Ծռեր խմբի ներկայացուցիչների կողմից եւ երկու օր անց՝ իմ կողմից:

Ցավալիորեն այդ ապատեղեկատվությունը շարունակվում է շրջանառվել, այս անգամ սակայն, ընդդիմադիր գործիչ, հարգելի Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս մատնացույց է անում հուլիսի 31-ին իմ տարածած հայտնի նամակը՝ ասելով, «որ այնտեղ ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեմ բարձրացրել»: Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանը տարընթերցմամբ է ընկալել այդ նամակի բովանդակությունը, մասնավորապես չնկատելով նախաբանում գրված պարբերությունը, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է, որ այս նամակի բովանդակությունը բացառապես վերաբերում է հավանական բանակցությունների առաջարկությանը որպես ոսկե միջին, որի արդյունքում տղաները պետք է զենքը վայր դնեին: Շեշտում եմ, բացառապես վերաբերում էր տղաների կողմից զենքը վայր դնելուն ու արյունահեղությունը կանխելուն:

Ես, գտնվելով մեկուսացման մեջ եւ ամբողջությամբ չտիրապետելով իրավիճակի տեղեկատվությանը, երկկողմ արյունահեղությունը կանխելու այսպիսի մարտավարություն եմ պատկերացրել, ու չգիտեմ, իմ փոխարեն գուցե այլ մարդ կամ Նիկոլ Փաշինյանը լիներ, հնարավոր է գտներ այդ վտանգը կանխելու այլ ուղի:

Հակառակ նրան, որ այս կեղծ տեղեկատվությունը այդ օրը հերքվել է տղաների եւ իմ կողմից, ու ես, տեղեկանալով Վարուժան Ավետիսյանի զենքը վայր դնելու պահին հայտնի ելույթին, նաեւ ընթերցելով օգոստոսի 3-ի Հիմնադիր խորհրդարանի նախագահ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանի Սիվիլնեթին տված հարցազրույցում նշված այժմյան գերակա 7 կետերից բաղկացած պահանջները, տարակուսանքով եմ ընդունում Նիկոլի եզրակացությունը:

Անցնելով առաջ եւ օգտվելով առիթից, հորդորում եմ Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին ընկալել պահի լրջությունը ու ամեն ինչ անել՝ իմաստավորելու Սասնա ծռերի զոհողությունը, իմաստավորել հուլիսի 17-ից սկսյալ նրանց աջակցող մեր ապստամբ ժողովրդի զոհողության պատրաստակամությունը եւ առաջնահերթորեն իրար հետ համախմբված եւ համերաշխ լինել: Շարժումը անգլուխ չթողնելու նպատակով ձեւավորել վերկուսակցական տարաբնույթ ձեւաչափեր եւ ժամ առաջ նետվել մեր երկիրը ազատագրելու գործին:

Ամփոփելով խոսքս, փորձեմ վերախմբագրել վերջին տարիների մեր կողմից բարձրացված քաղաքական օրակարգերի, Սասնա Ծռերի պահանջների, համահայկական նպատակի քաղաքական օրակարգը հետեւյալ տրամաբանական հերթականությամբ:

1. Ռազմագերիների եւ քաղբանտարկյալների ազատում

2. Վստահության կառավարության ձեւավորում /հակաճգնաժամային եւ անցումային փուլի ծրագրով օժտված/

3. Սերժ Սարգսյանի հեռացում

4. Արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ