News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզահամալիրում օգոստոսի 6-ին տեղի ունեցավ լեգենդար «Արարատ 73»-ի ավագ եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ ու փոխնախագահ Հովհաննես Զանազանյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը ներկա էին Հովհաննես Զանազանյանի թիմակիցները «Արարատից»՝ Էդուարդ Մարկարովը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պետրոսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Բանանց» ակումբի բաժնետերեր Օլեգ Մկրտչյանն ու Ջեւան Չելոյանցը, Հովհաննես Զանազանյանի ընտանիքի անդամները: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Մհեր Մնացականյանն է:

Արձանի պատվերը ստացվել է դեռեւս մարտին: Քանդակագործը նախապես երեք էսքիզ է ներկայացրել. Զանազանյանը՝ փոխանցիկ դրոշով, Զանազանյանը՝ գավաթը ձեռքին, եւ նրա լավագույն լուսանկարներից մեկի մոտիվներով՝ Զանազանյանը՝ ոտքը գնդակին հենած: Արդյունքում ընտրվել է երրորդ տարբերակը: Արձանի բարձրությունը 171 սմ է՝ Զանազանյանի հասակով:

Ըստ քանդակագործի՝ փորձել է լեգենդար ֆուտբոլիստի հայացքից մինչեւ հագուստի ծալքերը համապատասխանեցնել լուսանկարի հետ: «Բանանց» ֆուտբոլային ակումբի բաժնետերերից Ջեւան Չելոյանցի խոսքով՝ սա ոչ թե պարզապես արձան է, այլ յուրահատուկ խորհրդանիշ:

«Որքան շատ հիշենք այն մարդկանց, որոնք փառք են բերել այս երկրին, այնքան ավելի լավ կլինի այս երկրի համար: Լավ կլինի, եթե մեր հիշողությունը չքնի: Կարճ ժամանակ է, ինչ կապ ունեմ այս ակումբի հետ: Ուզում եմ ասել, որ այն ամենը, ինչ այստեղ անում եմ, հաճույքով եմ անում: Առանց հաճույք ստանալու անհնար է մեծ բան անել: Չեմ ուզում ասել, որ Հայաստանում աշխատելը հեշտ է. այդպես չէ: Հեշտ չէ, բայց եթե ցանկանում ես մի փոքր երջանկություն պարգեւել քո ժողովրդին, պարտավոր ես անել այն: Ես դա ասում եմ ամեն տեղ: Եթե դու հայ ես, պարտավոր ես ինչ-որ բան անել քո ժողովրդի համար»,- ասաց Չելոյանցը:

«Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը կյանքից հեռացավ 2015-ի հոկտեմբերին, 68 տարեկանում, երկարատեւ հիվադությունից հետո:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ