Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի բացառում, որ առաջիկայում «Սասնա ծռերին» օժանդակելու համար կալանավորված քաղաքացիներ ազատ կարձակվեն: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 8-ին, փաստաբանը նշել է, որ կալանավորվածներին առաջադրված մեղադրանքները իրենց մեջ փաստական հանգամանքներ չունեն:

«Մոտ օրերս էլի ազատումներ կլինեն, որովհետեւ առաջադրված մեղադրանքներն իրենց մեջ փաստական հանգամանքներ չունեն: Իրական ապացույցներ չկան, փաստական հետեւանքներ չունեն: Ուղղակի ով հեռախոսով խոսել է, վերցրել՝ «բարեւ Ձեզ» է ասել, ձերբակալել են, կալանավորել: Հիմա սկսում են նոր որոշել՝ ո՞վ է անմեղ, ո՞վ՝ մեղավոր»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ազատ է արձակվել «Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորված Ալեք Ենիգոմշյանը: