News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին այսօր՝ ազատել են զբաղեցրած պաշտոնից:

NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, Կարապետյանին ազատել են Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել էին կարգապահական տույժերի: Կարապետյանին խիստ նկատողություն էին տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ