Շիրակի մարզի Հովիտ գյուղում կայծակի հարվածից օգոստոսի 5-ին 13-ամյա տղա է մահացել:NEWS.am-ի հետ զրույցւոմ  Հովիտ գյուղի գյուղապետ Ավետիք Սերոպյան պատմեց, որ երեխան իր հասակակաից հորեղբոր որդու հետ անասուններին տարել է սար արածեցնելու, այդ ժամանակ էլ կայծակնահարվել եւ տեղում մահացել է: 

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` գյուղի մոտակայքում: Ժամը 17:15-ի սահմաններում էր, երբ 13-ամյա Ռ. Ավագյանն իր հորեղբոր որդու հետ վերադառնում էր տուն: Տուն վերադառնալու ճանապարհինկայծակնահարվել է եւ մահացել: Առաջին օգնությունն իր հորեղբոր որդին է ցուցաբերել, հետո օգնություն է կանչել ծնողներին»,- պատմեց գյուղապետը։

Նրա խոսքով՝ երեխային տարել են հիվանդանոց, սակայն ուշ է եղել: Ռ. Ավագյանը տան փոքր երեխան էր, ունի իրենից մեծ եղբայր եւ քույր: