Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այսօր՝ օգոստոսի 8-ին, հոսանքահարումից 56-ամյա տղամարդ է մահացել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ենթակայանի հետնամասում հրդեհի ահազանգով մեկնած փրկարարաները հրդեհի մեկուսացումից հետո մոտակա ավտոտնակի տանիքին նկատել են 56-ամյա ընկած տղամարդու: Նա հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Նախնական տվյալներով տղամարդը հոսանքահարումից է մահացել:

Հասանելի է
русский



























