News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում  տրամադրել է 13 շահումով խաղի եւ 3 խաղատան կազմակերպման լիցենզիա, միեւնույն ժամանակ 18 շահումով խաղի եւ 5 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 12 մլն 400 հազ., 15 մլն 900 հազ. եւ  700 հազ. դրամի չափով:  Նույն ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 16 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

2010-ի առաջին 9 ամիսների ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 485 մլն դրամի չափով պետական տուրք, որից 285 մլն դրամը` շահումով խաղերի,  200 մլն դրամը` խաղատների գծով:

2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 10 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ