Գյումրիի Հակոբյան 6-րդ նրբանցքում այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է բռնկվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհի հետեւանքով այրվել է 7 տների տանիքները, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջներ, հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Թե ինչից է բռնկվել հրդեհը, դեռեւս հայտնի չէ:
Այս պահին հրշեջներին չի հաջողվում դեռեւս մարել կրակը: