News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք առաջինն էին ռուս–թուրքական հարաբերությունների ճգնաժամից հետո, տեւել են 2 ժամ։ Դրանից հետո կողմերը ընդլայնված կազմով սկսել են քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ընդլայնված ձեւաչափով բանակցություններին ռուսական կողմից մասնակցում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, էներգետիկայի նախարար եւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր նովակը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսել Ուլյուկաեւը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, «Գազպրոմ»-ի ղեկավար Այեքսեյ Միլլերը, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, նախագահի սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:

Թուրքական պատվիրակությունը ներկայացնում են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հանդիպմանը նաեւ մասնակցում են Թուրքիայի գյուղատնտեսության, մշակույթի եւ տուրիզմի, տրանսպորտի նախարարները, Մոսկվայում Թուրքիայի դեսպանը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը եւ պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության գծով քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ