News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանի հարազատներն ու համագյուղացիները սպառնում են փակել Մասիս-Էջմիածին ավտոճանապարհը, եթե 2 օրվա ընթացքում Գարիկն ազատ չարձակվի: Գյուղացիներն այսօր՝ օգոստոսի 9-ին, հավաքվել էին Նիզամի գյուղի կենտրոնում եւ բողոքի ակցիա էին անցկացնում:

«Մեր տղան պատահական է հայտնվել ակցիայի վայրում: Ինքը էն մարդը չի, որ ոստիկաններին վնաս պատճառի, եթե իրան ծեծեին էլ, ինքը ոստիկանին ձեռք չէր տա: Ավտոն հետ ա տվել, մի ոստիկանի թաթի վրա է կանգնել, էդ դարձրել են ոստիկանին ծեծել: Իսկ ով ա ասել, թե կարան ոստիկանները գան մարդուն իր մեքենայի մեջ ծեծեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիզամիի գյուղապետ Հարություն Կարապետյանը:

Գարիկի եղբայրը՝ Գեւորգը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմել են ՄԻՊ ու անելու են ամեն ինչ, որ Գարիկի խափանման միջոցը փոխվի: Թե կալանավորման հիմքերը, թե Գարիկին առաջադրված մեղադրանքը, եղբոր խոսքով, անհիմն են:

«Ինքը կապ չունի զանգվածային անկարգությունների հետ: Եթե իրավապահները ուզենան, շատ էլ լավ կարան ամեն ինչ պարզել, ամեն ինչ ֆիքսված է, թե երբ է գնացել եղբայրս տնից: 9-ին տնից գնացողը ոնց պետք է ցույցին մասնակցեր»,- ասաց Գեւորգ Առուստամյանը:

Հիշեցնենք, որ Գարիկը ընկերոջ հետ գնացել է Սարի թաղ՝ քրոջը տուն բերելու, երբ հայտնվել է իրադարձությունների կենտրոնում: Ընկերը՝ Պետրոս Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տվել մեքենայով դուրս գալ Սարի թաղից, դուրս են բերել մեքենայի միջից, ծեծի ենթարկել թե իրենց երկուսին, թե Գարիկի քրոջը:

«Կանգնեցրին մեքենան, հարվածեցին տանիքին, ավտոմեքենայի կողային հայելիները կոտրեցին, մեզ դուբինկաներով ծեծեցին, էնքան ծեծեցին, որ Գեւորգը 2 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց»,- պատմեց ընկերը՝ նշելով, որ ավտոմեքենան հիմա տուգանային հրապարակում են, դռները կոտրած են, ապակիները կոտրված, մեջը գումար է եղել, որը չկա:

Գեւորգը, հարազատների պատմելով, գնացել է քրոջը տուն բերելու այգուց դուրս գալուց անմիջապես հետո:

«Վարունգ էր ցանում էդ օրն էլ, հողից դուրս եկավ ու փոշոտ, հողոտ շորերով գնաց, ասեց՝ ուր եմ իջնելու, մեկ ա: Գյուղում երեւի ամենաշատ հողը մենք ենք մշակում: Կարտոֆիլը մնացել հողի մեջ նեխել ա, գործերը հետ են ընկել»,- ասաց Գարիկի հայրը:

Գեւորգ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ