News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սլովենիան Հայաստանում ավելի շատ հայտնի է կենցաղային տեխնիկայի Gorenje ապրանքանիշով։ Հազիվ թե հայերս Սլովենիայի մասին գիտենք ավելին, բացի թերեւս նրանից, որ այն նախկին Հարավսլավիայից անկախացած հանրապետություններից է։ Նմանապես Սլովենիայում Հայաստանը հայտնի է ավելի շատ իր կոնյակով, քան պատմությամբ եւ ժամանակակից մարտահրավերներով։ Սլովենիայի նախագահի փոքր-ինչ անսպասելի այցը երկու ժողովուրդների մերձեցման հրաշալի հնարավորություն է։

Քիչ առաջ ավարտվեց հայ-սլովենական բիզնես-ֆորումը, որին մասնակցեցին 2 երկրների նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Դանիլո Թյիրքը։ Նրանց մասնակցությունը գործնականում ի չիք դարձրեց բիզնես-ֆորումի օրակարգը, քանի որ նախագահների ելույթներից հետո օրակարգը փաստացի սպառվեց, թեեւ նախորդ նմանատիպ ֆորումներն ընթացել են այլ սցենարով։ Սակայն լրագրողների համար 2 նախագահների ելույթներն էլ բավական հագեցած էին, իսկ հայ եւ սլովակ գործարարները շփման թերեւս ավելի արդյունավետ ձեւեր գտնեն, քան փոխադարձաբար իրենց երկրների տնտեսական միջավայրերը գովելն է։

Հայաստանի նախագահն ասաց, որ 2 երկրների միջեւ արդեն ստորագրվել է 4 համաձայնագիր, որոնցից երկուսը տնտեսական բնույթի են՝ երկակի հարկումից խուսափելու եւ տնտեսական համագործակցության մասին։ Տնտեսության նկատմամբ նման ուշադրությունը պատահական չէ։ Հայաստանի նախագահը հույս ունի, որ հենց տնտեսական կապերի ամրապնդումը կմերձեցնի 2 ժողովուրդներին եւ խթան կհանդիսանա այլ կապերի զարգացման համար։ «Տնտեսական շահերն այսօր ավելի քան երբեւէ որոշիչ գործոն են երկկողմ հարաբերություններում։ Կան դեպքեր, երբ տնտեսական համագործակցությունը օգնել է պատմական խնդիրներ ունեցող երկրների մերձեցմանը»,- ասաց Ս. Սարգսյանը։

Սլովենիայի նախագահ Դ. Թյիրքը նշեց մի քանի ոլորտներ, որտեղ, ըստ նրա, կարող է ծավալվել հայ-սլովենական արդյունավետ համագործակցություն։ Առաջին հերթին դա տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Երկրորդը ընդգծվեց զբոսաշրջությունը։ Ըստ Թյիրքի՝ եթե համապատասխան մեխանիզմներ ստեղծվեն, ապա բազմաթիվ սլովենացիներ կայցելեն Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ