Կոտայքի մարզում օգոստոսի 10-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին բախվել են Վազ 2106, Ford Transit եւ 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ավտովթարի հետեւանքով 4 ուղեւոր տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Վիրավորների մեջ հղի կին է եղել, որը, ըստ shamshyan.com-ի՝ հիվանդանոց հասնելուն պես ծննդաբերել է, աղջիկ է լույս աշխարհ բերել: