News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուժեղ քամու հետեւանքով գյուղացիներին պատճառված վնասը ուռճացնելով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող` Արզականի գյուղապետը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն իրեն մեղավոր չի համարում:

«Ընդունել եմ, որ ավելի քիչ հնչեղություն ունենա, շուտ վերջանա գործը, որ խնդիրները վերջնական լուծվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Նորիկ Մովսեսյանը:

Ըստ նախաքննական մարմնի` նախորդ տարվա նոյեմբերին քամու վնասի  չափերը ճշտող հանձնաժողովը գյուղապետի նախագահությամբ պատճառված վնասի իրական ծավալներն ուռճացրել է եւ դրանց հիման վրա կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր: Դրանց հիման վրա սատցել է փոխհատուցումը, բաժանել 34 բնակիչների մեջ, ապա իր տեղակալին հանձնարարել բնակիչներից հավաքել է գումարներ՝ փոխհատուցման ցուցակում չըդնգրկված, սակայն  քամուց տուժած գյուղացիներին փոխանցելու պատրվակով:

Գյուղապետի խոսքով` ինքը միայն ցանկացել է գումարը հավասարապես բաշխել բնակիչների մեջ, քանի որ երկու օրում չի հաջողվել բոլոր գյուղացիների կրած վնասներն ընդգրկել ցուցակներում:

«Ունեցել ենք սխալներ, բացթողումներ, որոնք հետագայում դիտվել են որպես միտումնավոր սխալ: Արդարացի փորձեցինք բաշխում անել, որը, հասկանում ենք, սխալ էր, այց այլընտրանք չունեինք»,- ասաց գյուղապետը:

Արզական համայնքի ղեկավար Ն. Մովսեսյանին եւ նրա տեղակալ Պ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել։ Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ