News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա: Նախագահը կսատարի Ռիոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ:

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին: Սեֆիլյանը կալանավորվել էր դեռեւս հունիսի 22-ին, նա մեղադրվում էր ապօրինի զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ իրացնելու մեջ: Թե ինչ է սպասվում Սեֆիլյանին գործերի միավորումից հետո, պարզ չէ: Փաստաբանը երեկվանից հեռախոսազանգերի չի պատասխանում:

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին եւ Պավել Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Նրանց նախկին մեղադրանքներին ավելացել է եւս մեկը՝ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Նշենք, որ ապրիլյան դեպքերով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Ժիրայր Սեֆիլյանին ու Գարեգին Չուգասզյանին:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից երկու օր անց մահացած ծննդկանի հարազատները մահվան պատճառների վերաբերյալ ունեն տարբեր դիրքորոշումներ: 44-ամյա Նաիրա Աբգարյանի ամուսնու ընտանիքը հրաժարվել է բողոքից: Ավելին, մեզ հետ զրույցում ծննդկանի ամուսնու քույրը հայտարարեց, թե բողոքելով Նաիրային հետ չեն բերի: Այս հայտարարությունը բարկացրել է Նաիրայի քրոջը. քննությամբ պետք է պարզվի ամեն ինչ, պնդում է նա: Մահացած ծննդկանի քրոջ խոսքով՝ ինքը ոչ մեկին չի մեղադրում, միայն գիտի, որ քրոջն անհրաժեշտ արյուն հիվանդանոցը չի ունեցել, իրենց ստիպված այլ կենտրոններից են հայթայթել, իսկ դա մոտ 2 ժամ տեւել է:

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:  

Կոտայքի մարզում նախօրեին ուշ երեկոյան տեղի ունեցած խոշոր վթարից հետո հիվանդանոց տեղափոխված հղին ծննդաբերել է: Դեպքը տեղի է ունեցել Երեւան- Սեւան ավտոճանապարհին, միանգամից բախվել են 4 մեքենաներ: Վթարից հետո 4 ուղեւոր է տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում հղին, որն ավելի ուշ դուստր է ունեցել:

Արզականի գյուղապետը մեղադրվում է նախորդ տարի ուժեղ քամուց տուժած գյուղացիների վնասներն ուռճացրած ներկայացնելու մեջ: Բացի այդ, ըստ նախաքննական մարմնի, Նորիկ Մովսեսյանը տեղակալին հանձնարարել է բնակիչներից հավաքագրել որպես փոխհատուցում ստացած գումարները ցուցակում չընդգրկվածներին փոխանցելու պատրվակով: Գյուղապետն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է եւ պետությանը հասցված վնասը վերականգնել:

Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց մրցաշարում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը: 69 կգ քաշայինների պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա չեմպիոնը ցույց տվեց 107 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղը:

«Ուրախ եմ, որ կարողացա օգտագործել իմ հնարավորությունները: Հիմա արդեն չեմ հիշում, թե ինչպես եմ գլխավերեւումս պահել 135 կիլոգրամը, որովհետեւ աչքերիս դիմացը սեւացել էր, ոտքերս չէի զգում: Չէի կարողանում ֆիքսել քաշը, բայց ստացվեց: Արեցի այն, ինչ կարող էի»,- մրցումից հետո NEWS.am Sport-ի թղթակցին ասել է Նազիկ Ավդալյանը:

Ծանրամարտի մրցաշարի 77 կգ քաշայինների պայքարում 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը երկրորդ վարժության երկրորդ փորձի ժամանակ արմունկի վնասվածք ստացավ եւ չկարողացավ ավարտել մրցումը՝ մնալով առանց տեղի:

Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն 2012թ. Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, չինացի Լյու Սյաոյունին:

Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը պայքարը սկսեց 195 կգ-ից: Առաջին մոտեցումը նրա մոտ չստացվեց: Երկրորդ փորձի ժամանակ 20-ամյա մարզիկը հետ գցեց ծանրաձողը եւ արմունկի ծանր վնասվածք ստացավ: 20-ամյա Կարապետյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Դոլարի փոխարժեքն այսօր անփոփոխ է մնացել, ռուբլունը աճել է, եվրոյինն ու ֆունտինը՝ նվազել։ Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7․36, եվրոյինը՝ 530,  ֆունտինը՝ 617 դրամ։ 

Երեւանում օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +23+25, իսկ վաղը ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ