News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները փնտրում են երիտասարդներին, որոնք  ուրբաթ գիշերը Ռյազանի պողոտայում դանակահարել էին 2 մարդու՝ սպանելով գարեջրի խանութի վաճառողին, այցելուին եւ վիրավորելով ականատեսին։ Հնարավոր է, որ հանցագործությունը տեղի է ունեցել ազգային անհանդուրժողականության հողի վրա։

«Մոսկովսկի Կոմսոմոլեցի» տեղեկություններով՝ ժամը 05։00–ին դեպքի վայրում հայտնված երեք երիտասարդները եղել են ոչ սթափ վիճակում։ Ականատեսներն ուշադրություն են դարձրել, որ նրանց հագին բանակային ծանրաքաշ կոշիկներ են եղել։

Գարեջրի խանութի դիմաց նստած է եղել տերը՝ 69-ամյա ՀՀ քաղաքացի Լեւ Քամալյանը, որին քեռի Լյովա էին կոչում։

Ագրեսիվ տրամադրված երիտասարդները մոտեցել են հային, վեճ հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով հարվածել է նրա սրտին։ Վերջինս տեղում մահացել է։

Հանցագործների երկրորդ զոհը խանութի այցելուն է եղել՝ Ղրղզստանի 36-ամյա բնակիչ Նուրիկ Մունդուզովը, որին նույնպես դանակի հարվածով սպանել են։

Դեպքին վկա է եղել 29-ամյա մոտոցիկլիստը՝ Ալեքսանդր անունով, որը մոտեցել է հանցագործներին՝ փորձելով հետ պահել նրանց, սակայն նույնպես վիրավորվել է։

Նախնական վարկածով՝ հանցագործները կարող են սքինհեդներ լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ