News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի համար դատախազն այսօր՝ օգոստոսի 12-ին, ցմահ ազատազրկում է պահանջել:

Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 12-ին, լքել էին դատարանի դահլիճը: Փաստաբան Արամազդ Կիվիրյանը միջնորդել էր 2-3 շաբաթով հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ իրենք բողոքարկել են քաղաքացիական հայցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը: Դատավոր Հարություն Մովսեսյանը, մերժել էր միջնորդությունը՝ նշելով, որ նման հետաձգման հիմք չկա: Փաստաբանի խոսքով՝ պետք է սպասել Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը, քանի որ եթե բավարարվի բողոքը, քաղաքացիական հայցը ենթակա է քննման Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ