News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կենդանիների պաշտպանության People for the Ethical Treatment of Animals (PETA) միությունը բողոքարկել է դատարանի որոշումը, որի համաձայն՝ կապիկը չի կարող տնօրինել սելֆիի հեղինակային իրավունքը: PETA-ում կարծում են, որ լուսանկարի հեղինակ կապիկը դրանից պետք է ինչ-որ օգուտ ստանա:

2011 թվականին բրիտանացի լուսանկարիչ Դեւիդ Սլեյթերը Ինդոնեզիա կատարած ուղեւորության ժամանակ որոշել էր լուսանկարել արգելոցում բնակվող վայրի կապիկներին: Մինչ նա նկարահանմանն էր պատրաստվում, Նարուտո անունով կապիկը մի քանի կադր է նկարել, որոնցից մեկը սելֆի էր, հիշեցնում է Life-ը:

Լուսանկարները հայտնվել էին համացանցում, իսկ ավելի ուշ դրանցից մի քանիսը տեղադրվել էին հոսթինգներից մեկում, որի սեփականատերերը մերժել էին դրանք հեռացնելու Սլեյթերի պահանջը, քանի որ հեղինակային իրավունքը նրան չէր պատկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ