ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով  ծանր վիրավորում ստացած՝ ոստիկանության ենթասպա, 45-ամյա Գագիկ Մկրտչյանը մահացել է այսօր՝ օգոստոսի 13-ին՝ վիրավորվելուց 27 օր անց։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  էր ստացել  եւ գտնվում էր «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։  Վնասվել էին լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։ Ավելի ուշ Մկրտչյանը տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ, քանի որ նաեւ հեմոդիալեզի անհրաժեշտություն էր առաջացել: