News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հիվանդանոցում մահացել է պարեկա-պահակային գնդի տարածքում հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորված Գագիկ Մկրտչյանը: Ոստիկանության ենթասպան կրծքային-որովայնային հրազենային վիրավորում էր ստացել եւ 27 օր գտնվում էր անգիտակից վիճակում:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը նախօրեին դատարան, ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելուց հետո ավելի է վատացել: Այս մասին ահազանգում են Նազարյանի փաստաբանները: Նրան շուրջ 8 ժամ պահել են դատարանի դահլիճում, սկզբում կանգնած, ապա պատգարակին պառկած: Նազարյանին թթվածին են միացրել, որից հետո նա դատարանում քնել է:

«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր «Վերնիսաժում» կազմակերպել են նրա ձեռքի աշխատանքների վաճառք: Վաղ առավոտից քաղաքացիներ էին գալիս՝ հատուկ «Հաց բերողի» գործերը գնելու նպատակով: Վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցվելու է նրա հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ։

Արարատի մարզում 1 շաբաթ առաջ անհետ կորած տարեց տղամարդը, պարզվում է, հատել է սահմանն ու հայտնվել Նախիջեւանում: Թե ինչ հանգամանքներում է նա այնտեղ հայտնվել, հայտնի չէ: Կարմիր խաչը կատարվածի վերաբերյալ դեռեւս պաշտոնական որեւէ հրապարակում չի արել: Հայտնի է միայն, որ սահմանը հատածը 61-ամյա Հենրիկ Աղեկյանն է, որն ունի հոգեկան խնդիրներ:

Երեւանում նախօրեին երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. 36-ամյա երիտասարդը շենքի 9-րդ հարկից ընկել է բակում կայանած մեքենաներից մեկի վրա եւ ողջ մնացել: Կարեն Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իրավապահ մարմիններն պարզում են կատարվածի հանգամանքները։

Ոստիկանությունը Մոսկվայից Երեւան է տեղափոխել 4 ամսական մի երեխայի, որից հայաստանցի մայրը հրաժարվել է: Ինչու է կինը հրաժարվել երեխայից, հայտնի չէ: Իրավապահ մարմինները գիտեն միայն, որ տղան առողջական խնդիրներ է ունեցել, Մոսկվայում վիրահատվել է: Այժմ փոքրիկը գտնվում է Նորքի մանկատանը:

Խանութից թան գնել չի կարելի՝ խորհուրդ  է տալիս  «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ Միլետա Արիստակեսյանը։ Ըստ նրա, եթե թանի օգտագործման ժամկետը 10 օր է, նշանակում է` թանին կոնսերվանտներ են ավելացվել, իսկ դա շատ վտանգավոր է առողջության համար։

Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա երեք օրերին մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 40–ի, ամսի 16-ից կսկսի նվազել 2-3 աստիճանով:

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքը նվազել է, եվրոյինը աճել։ Ամենրիկյա դոլարի փոխարժեքը օգոստոսի 13–ին կազմել է 474, ռուբլունը՝  7,29, եվրոյինը՝  531, իսկ ֆունտինը՝  617 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ