News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվս մեկ հայտնի անուն այլասերվածների ցանկից, ովքեր օրգիաներ էին կազմակերպել սեպտեմբերի վերջին թուրքական «Սավարոնա» զբոսանավի վրա:

Geokz.tv-ի տվյալներով, նավի վրա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը:

Կայքը գրում է. «Այն, որ նախարարը եղելէ լեգենդար «Սավարոնայի» վրա, որեւէ մեկի կողմից չի հերքվում: Աստանայի պաշտոնյաները համոզված են, որ «բարձրաստիճան ղազախ պաշտոնյան» հենց Սաուդաբաեւն է, ով սերտ հարաբերություններ ունի Եվրասիական խմբի, հատկապես Ալեքսանդր Մաշկեւիչի հետ, ով ղազախական նախարարի ամենալավ եւ հաստափոր դրամապանակն է»:

Թուրքական մամուլի տեղեկություններով, ոստիկանության խուզարկության պահին զբոսանավը վարձակալվել էր միլիարդատիրոջ կողմից, ով նաեւ իսրայելական քաղաքացիություն ունի: Տվյալներ կան, որ Մաշկեւիչը հինգ օրվա համար է վճարել նավի վարձակալման գումարը, եւ ոստիկանների ժամանելու պահին այնտեղ սեքսուալ օրգիաներ էին անցկացվում:

Նախկինում NYDailyNews-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող նյույորքցի մագնատ Թեֆթիկ Արիֆը եւս եղել է այն 20 անձանց շարքում, ովքեր մասնակցել են այդ խրախճանքին: Գործարարը 3-ից 10 հազար դոլար է վճարել մարմնավաճառների ծառայությունների դիմաց:

Ձերբակալվել էին նաեւ ռուսաստանցի, ղազախ եւ ղրղըզ գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է Bloomberg News-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, «Սավարոնա» նավը ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի նախագծով կառուցվել է 1931 թվականին։ Նավը 7 տարի ճանապարհորդել է Ատլանտիկայով եւ Միջերկրական ծովով։ 1938 թվականին այն գնել է թուրքական կառավարությունը եւ տվել Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքին։ Նավի վրա անցկացվել են կառավարության նիստեր, օտարերկրյա առաջնորդների ընդունելություններ։ Աթաթուրքի մահվանից հետո, նավը տրվել է ծովային վարչակազմին։ 1989 թվականին այն 49 տարով վարձակալվել է Ղահրաման Սադիքօղլուի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ