Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը այս ամռանը հեռացավ ռուսական «Ուրալից»: Այս պահին ֆուտբոլիստը թիմ չունի: Օգոստոսի 15-ին հրապարակված Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում ֆուտբոլիստի անունը բացակայում էր:
NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Մանուչարյանն այս պահին գտնվում է Հոլանդիայում, որտեղ մարզվում է ֆիզիկական մարզավիճակը պահպանելու համար: Մոտ օրերս պարզ կդառնա, թե ուր կտեղափոխվի ֆուտբոլիստը: Նա ունի առաջարկներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ անգամ Չինաստանից, իսկ «Ուրալ» այլեւս չի վերադառնա:
Վերա Մարտիրոսյան