News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ փորձագետների խումբը Թուրքիային կոչ է անում երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում հետեւել այն պարտավորություններին, որ ստանձնել է Մարդու իրավունքների միջազգային օրենսդրության շրջանակում: Այս մասին նշված է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում երեք ամսով արտակարգ իրավիճակ է մտցրել: Էրդողանը նաեւ հղում է կատարել Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածին, որը նախատեսում է որոշակի պայմաններում մարդու իրավունքների պահպանման երկրի պարտավորությունների ժամանակավոր չեղարկում: Թուրքիան այն վավերացրել է 2003 թվականին:

«4-րդ հոդվածին հղումն օրինական է միայն ազգի կյանքին սպառնացող վտանգի դեպքում. Պայման, որը, հնարավոր է, այս դեպքում չի կատարվում: Նույնիսկ այն իրավիճակներում, որոնք մոտ են այս պայմանին, 4-րդ հոդվածը սահմաններ է հաստատում, թե պետությունը որքանով է կարող շեղվել իր պարտավորություններից»,- նշված է հայտարարության մեջ:

Փորձագետներն ընդգծում են, որ նույնիսկ արտակարգ իրավիճակի ժամանակաշրջանում պետությունը պետք է կատարի կյանքի իրավունքի պաշտպանության իր պարտավորությունները, արգելի կտտանքները, հետեւի մարդու հիմնարար իրավունքներին, հրաժարվի խտրականությունից եւ պաշտպանի մարդկանց հավատի եւ սեփական կարծիքի արտահայտման իրավունքները:

ՄԱԿ ներկայացուցիչները նշում են, որ չնայած հասկանում են Թուրքիայի ճգնաժամ ապրելու հանգամանքը, սակայն «մտահոգված են, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների լայն շրջանակի սահմանափակման կառավարության նախաձեռնած քայլերը գերազանցում են այն մակարդակները, որոնք կարող էին այդ լույսի ներքո արդարացվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ