News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը


Գյումրիում ավարտվել է Ավետիսյանների սպանության գործով դատական գործընթացը (ֆոտոռեպորտաժ):

Օգոստոսի 23-ին՝ եզրափակիչ դատական նիստի ժամանակ, դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց դատավճիռը: Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրական բոլոր կետերով՝ Ավետիսյաների ընտանիքի անդամների սպանություն  (104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 8-րդ կետեր), զինված հարձակում (175-րդհոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետեր),  սահմանի ապօրինի հատման փորձ (34-329 հոդվածի 1-ին մաս): Դատարանի վճռի համաձայն՝ Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Նշենք, որ վերջին նիստում ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները, մեծացվել էր նաեւ ոստիկանների թիվը: Դատավճիռը հրապարակվել է սպանվածների հարազատների եւ իրավահաջորդների ներկայացուցիչների բացակայությամբ: Ավելի վաղ տուժած կողմի փաստաբանները հրաժարվել էին մասնակցել գործընթացին՝ հայտնելով, որ դատավորը մերժում է իրենց միջնորդությունները եւ սահմանափակված է իր գործողություններում:

2015-ի դեկտեմբերի 18-ին սկսված դատական գործընթացը, չնայած բազմաթիվ բողոքների, ընթանում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի կայազորային դատարանի տարածքում:  Ամբողջ գործընթացի ժամանակ Վալերի Պերմյակովը հրաժարվում էր ցուցմունք տալ՝ սահմանափակվելով մեղքն ամբողջովին ընդունելով: Առանցքային վկաների մի մասը դատարան այդպես էլ չներկայացավ, դրա փոխարեն հրապարակվել էին քննության ընթացքում նրանց ցուցմունքները: Դատական լսումների ժամանակ պարզվել էր, որ քննչական փորձը կատարվել էր Ավետիսյանների տան մակետի վրա, այլ ոչ թե հենց Ավետիսյանների տանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով քննությունը չի ընթացել պատշաճ մակարդակով, հայտնի չեն հանցագործության դրդապատճառները, հնարավոր հանցակիցները կամ պատվիրատուները: Ռուսաստանից նյութական վնասը հատուցելու համար քաղաքացիական հայց ներկայացնելու մասին տուժող կողմի իրավահաջորդների մյուս փաստաբանների միջնորդությունը մերժվել է:

Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

Վալերի Պերմյակովն իր գործողությունենրը բացատրում է այն հանգամանքով, որ ուզում էր տուն վերադառնալ: Պերմյակովը ինքնակամ լքել է դիրքը՝ տանելով իր հետ ինքնաձիգը: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել եւ կոտրելով Ավետիսյանների տան մատուհանը՝ մտել է նրանց տուն: Աղմուկից արթնացած Հասմիկ Ավետիսյանը բղավել էր: Պերմյակովի պնդմամբ՝ ինքը վախեցել էր եւ դրա համար սկսել էր կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ մեկը կրակոցի ձայներ չի լսել: Սպանելով ընտանիքի անդամներին՝ Պերմյակովը զգեստափոխվել էր եւ դիմել փախուստի՝ իր հետ տանելով տնից վերցրած մի փոքր գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Ընդ որում, սեփական համազգեստն իր անունով եւ ազգանունով, ինչպես նաեւ ինքնաձիգը թողել էր Ավետիսյանների տանը: Պերմյակովին գտել էին ռուս սահմանապահները «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015-ի օգոստոսի 21-ին Գյումրիում կայազորային դատարանը Պերմյակովին դասալքության համար 10 տարվա ազատազրկման էին դատապարտել խիստ ռեժիմով գաղութում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ֆոտոռեպորտաժներ