News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը հայրենիք է վերադարձվել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, քաղաքացին վերադարձվել է այսօր, ժամը 18-ին:

Հիշեցնենք, որ Հենրիկ Աղեկյանը գտնվել է Նախիջեւանի տարածքում: Այգեպատ գյուղի 61-ամյա բնակիչը ավելի քան մեկ շաբաթ առաջ հատել է սահմանը եւ հայտնվել Նախիջեւանի տարածքում: Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացրել են օգոստոսի 15-ին Աղեկյանին ձերբակալելու մասին: Աղեկյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, եւ նախկինում եւս նա հաճախ է տնից անհետացել: Այս անգամ նա տնից դուրս էր եկել մեկ շաբաթ առաջ եւ չէր վերադարձել:

Նախնական տվյալներով՝ Հենրիկ Աղեկյանի վիճակը նորմալ է: Նա հիվանդանոց կտեղափոխվի բժշկական հետազոտության ենթարկվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ