News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովն ի սկզբանե չի հանձնվել Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ բանակցություններից հետո ռուսական կողմն այդ գործը հանձնեց ՀՀ իրավապահ մարմիններին, եւ Հայաստանը հնարավորություն ստացավ, որ Պերմյակովին ՀՀ դատարանը դատի, բայց նա հանձնված չի Հայաստանին: «Իրավական առումով էլ միամտություն կլինի կարծել, որ դատավճռից հետո Պերմյակովին կհանձնեն Հայաստանին, որպեսզի նա պատիժը կրի Հայաստանում»,-ասաց փաստաբանն ու հավելեց. «Այդ հարցը կարգավորվում է երկու երկրների համաձայնություններով: Շատ դեպքեր կան, որ անձը, որը դատապարտվել է այլ երկրում, դիմի, որպեսզի պատիժը կրի իր երկրում, որի քաղաքացին հանդիսանում է: Պերմյակովի դեպքում՝ մի քիչ այլ է, նա ի սկզբանե հանձնված չէ Հայաստանին»:

Նույն խնդրի առնչությամբ Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Արթուր Սաքունցն ասաց. «Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ Պերմյակովի նկատմամբ հայկական դատարանը խափանման միջոց կիրառի, բայց այդպես էլ չկիրառվեց: Պերմյակովը կարող է ազատ տեղափոխվել Ռուսաստան եւ այստեղ Հայաստանի որեւէ իրավական մարմին այլեւս անելիք չունի: Թեեւ եթե մի փոքր թասիբ ունենան, կարող են կիրառել իրավական սանկցաները, դրա իրավունքը ունեն»:

Սաքունցը նշեց, որ Պերմյակովի դեպքում ճիշտ չէ օգտագործել «հանձնել» բառը, քանի որ նա երբեք էլ հայկական կողմին չի հանձնվել, որ հիմա էլ խոսք գնա հետ հանձնելու մասին: «Այստեղ տեղին է օգտագործել «տեղափոխել» բառը, կարող է նույնիսկ հայկական կողմին չտեղեկացնեն էլ այդ մասին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ