News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նորվեգիան մտադիր է Ռուսաստանի հետ սահմանին՝ «Բորիսոգլեբսկ-Ստուրսկուգ» անցակետում պարիսպ կառուցել, որպեսզի կանխի փախստականների հոսքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Ռուսական կողմը տեղեկացվել է նորամուծության մասին:

Որոշումը նորվեգական իրավապաշտպանների բացասական արձագանքին է արժանացել: Նրանք կարծում են, որ դա կխոչընդոտի հետապնդումից փրկվել ցանկացող մարդկանց մուտքը:

Անցյալ տարեվերջին ռուս-նորվեգական սահմանով փախստականների հոսքը կտրուկ աճեց. Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից մարդիկ սկսեցին օգտվել ավելի անվտանգ «արկտիկական երթուղուց»՝ Եվրոպա հասնելու համար: Մի քանի ամսվա ընթացքում այդ սահմանը 5.5 հազար փախստական է հատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ