News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը վերջին օրերին Սանկտ Պետերբուրգում սպասում էր ԱՄՆ վիզային: Օրերս ֆոտբոլիստը ստացավ այն և մեկնեց Չիկագո, որտեղ հանդես է գալու «Չիկագո Ֆայրի» կազմում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, թե երբ է հնարավոր իր նորամուտը թիմում և կկարողանա արդյոք միանալ հավաքականի առաջիկա երկու խաղերին:

«Ամեն ինչ շատ լավ է: Հասցրել եմ մարզվել թիմի հետ: Ամենայն հավանականությամբ նորամուտս տեղի կունենա օգոստոսի 28-ին «Դի Սի Յունայթեդի» հետ խաղում: Հետո բաց կթողնեմ թիմի առաջիկա հանդիպումները, քանի որ օգոստոսի 29-ին Չեխիայում կմիանամ Հայաստանի ազգային հավաքականին, հետո էլ կմեկնենք Դանիա: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում իմ մասնակցությունը դեռ հարցականի տակ է: Պարզ կլինի ազգային հավաքականի խաղերից հետո»- ասաց ֆուտբոիստը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում  տեղի կունենա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը:

Իսկ սեպտեմբերի 6-ին` ժասմը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:

Դավիթ Արշակյանն ընդգրկված է երկու հավաքականների ընդլայնված կազմերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ