News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դանիայում շատ են հարգում Հենրիխ Մխիթարյանին եւ հետեւում են Յուրա Մովսիսյանին, ով շատ «ցավացրեց» Դանիային 0-4 հաշվով ավարտված խաղի ժամանակ: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց դանիական առաջատար մարզական լրագրող եւ մեկնաբան Անդրեաս Կրաուլը:

Եվրո 2016 ընտրական փուլի վերջին հանդիպումից հետո՝ Հայաստան – Ալբանիա, դանիական ողջ հասարակությունը մեկ շաբաթ շատ վրդովված էր. կասկածներ կային, որ խաղը «ծախել են»: Մեզ անընդհատ զանգում էին դանիական լրատվամիջոցներից: Հիմա էլ խոսակցություններ կան, թե ԱԱ 2018 ընտրական փուլի առաջին խաղից առաջ (Դանիա – Հայաստան) այդտեղ մի քիչ նեղացած են հայկական թիմից: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

Այստեղ ավելի շատ տրամադրված էին Ալբանիայի դեմ. չարագործը նրանք էին, Հայաստանի մասին չի խոսվում: Հայաստանի հանդեպ վատ տրամադրված չեն: Մենք շատ հիասթափված էինք մեր երեւանյան խաղով՝ 0-0, բայց այդտեղ ավելի շատ մեղավոր էին դանիացի ֆուտբոլիստները:

Հայաստանի հետ վերջին խաղից հետո Դանիայի հավաքականում շատ բան է փոխվել. հեռացավ գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը եւ ավագ Դանիել Ագերը: Ի՞նչ այլ կարեւոր բաներ են փոխվել թիմում:

Հիմնական փոփոխությունը 4-2-3-1 խաղային դասավորությունից  3-5-2-ի անցնել էր: Հիմա թիմը խաղալու է երեք կենտրոնական պաշտպաններով ու երկու եզրային կիսապաշտպաններով: Դանիայում կենտրոնական լավ պաշտպաններ բավականին շատ ունենք: «Կոպենհագենի» ավագ Թոմաս Դիլեինին նոր մարզչի կողմից համարվում է թիմում գլխավոր ֆուտբոլիստներից մեկը: Նա վերջերս տեղափոխվեց գերմանական «Վերդեր»:

Ի՞նչ գիտեք Հայաստանի ներկայիս հավաքականի մասին:

Շատ բան չգիտենք: Իհարկե, մենք հետեւում ենք Հենրիխ Մխիթարյանին, ում Դանիայում շատ ենք հարգում: Եվ, իհարկե, Յուրա Մոսիսյանին, ով շատ «ցավացրեց» Դանիային՝  0:4 հաշվով ավարտված խաղի ժամանակ:

Ո՞վ է այս խմբի ֆավորիտը:

Հիմնական ֆավորիտը Լեհաստանն է: Նրանք շատ լավ հանդես եկան Եվրո 2016-ին եւ ունեն մի շարք ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Եվրոպական առաջատար ակումբներում:

Ինչպիսի՞ն են Դանիայի հնարավորությունները:

Դանիան շատ երիտասարդ, նոր թիմ է՝ լիքը տաղանդներով: Եթե մրցավազքը լավ սկսենք, կարող ենք բավականին վտանգավոր լինել, բայց շատ բարդ խումբ է՝ բավականին դժվար խաղերով:

ԱԱ 2018 ընտրական խմբի Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: E խմբում Հայաստանի ու Դանիայի հավաքականներից բացի ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Մոնտենեգրոյի ու Ղազախստանի հավաքականները:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ