News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-ին հայությունը նշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991 թ. սեպտեմբերի 2-ին խորհրդարանն ընդունեց անկախության հռչակագիրը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին արցախցիները հանրաքվեով ամրագրեցին ԼՂՀ անկախության հռչակումը։

Պետական ինստիտուտների կայացման, տնտեսական զարգացման բավական մեծ ճանապարհ անցած Արցախն այսօր էլ՝ անկախություն ձեռք բերելուց քառորդ դար անց, դեռ կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ՝ անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների, սոցիալական, առողջապահական, ժողովրդագրական եւ այլ ոլորտներում:

NEWS.am-ի նկարահանող խմբերը հոբելյանին ընդառաջ եղել են Արցախում, 25 տարվա ձեռքբերումների եւ բացթողումների, սպասվող Սահմանադրական փոփոխությունների մասին զրուցել առաջին դեմքերի հետ, այցելել առաջնագիծ, ծանոթացել մարտական դիրքերի վերազինման աշխատանքներին, զրուցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների հետ, եղել Արցախի ամենահեռավոր շրջաններում, հիացել արժեքավոր, բայց անուշադրության մատնված պատմամշակութային կոթողներով՝ փորձելով ամբողջացնել այսօրվա Արցախն իր խնդիրներով եւ հաջողություններով:

Այցի ընթացքում NEWS.am-ի աշխատակիցները նաեւ հանդիպել են զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց մեծ մասն ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Միաժամանակ, ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների այն ընտանիքները, որտեղ անչափահասներ կան, ստացել են նյութական օգնություն, որը հավաքվել էր մանուկների պաշտպանության օրվան նվիրված՝ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի ժամանակ:

Առաջիկա օրերին NEWS.am-ն «Արցախ. Անկախության քառորդ դարը» խորագրով կներկայացնի ռեպորտաժներ, հարցազրույցներ, ֆոտոռեպորտաժներ, դրոնով նկարահանումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ