News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամառն ավարտվում է, իսկ ֆուտբոլը՝ սկսվում: Սեպտեմբերին ոչ միայն մեկնարկում է Չեմպիոնների լիգան, այլ նաեւ պայքարի մեջ են մտնում ազգային հավաքականները: Այս անգամ նրանք փորձելու են ուղեգիր նվաճել դեպի Աշխարհի 2018 թվականի առաջնություն, որը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում: Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընտրական խմբի իր առաջին հանդիպումը, վերջին տարիներին արդեն սովորական դարձած Դանիայի հետ: Իսկ մինչ այդ, այսօր՝ օգոստոսի 31-ին Երեւանի ժամանակով 21.15-ին Չեխիայում կանցկացնի ընկերական հանդիպում: Սա կլինի առաջին լուրջ փորձությունը մեծ գետը մտնելուց առաջ:

Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականը մարտին ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հետ, իսկ մայիսին ԱՄՆ-ում Սալվադորի ու Գվատեմալայի հավաքականների հետ: Արդյունքներին նայելով՝ կարելի է ասել, որ ամեն ինչ լավ է՝ ոչ ոքի ու երկու հաղթանակ: Արդարության համար պետք է ասել, որ ամերիկյան թիմերը որպես սպարինգ զույգ, այդքան էլ հարմար չէին մեր թիմի համար: Բացի նրանից, որ շատ թույլ թիմեր էին, դեռ խաղում էին ոչ լիարժեք կազմով: Այդպիսի մրցակիցների համար անշուշտ չարժեր օվկիանոս կտրել, այստեղ՝ մեր հարեւան երկրների հետ կարելի կլիներ կազմակերպել ոչ պակաս օգտակար խաղեր: Ամերիկյան խաղերը ցույց տվեցին, որ անգամ թույլ մրցակցի հետ մեր թիմը ունի մեծ խնդիրներ եւ նոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը երեք ամիս անց պետք է դրանց լուծումը գտնի:

Առաջնային խնդիրը այն է, որ մենք մնում ենք մեկ աստղի թիմ: Չկա Մխիթարյան, թիմը խաղում է լիովին այլ խաղ: Դա մի կողմից բնական է, քանի որ ցանկացած թիմում, որտեղ կա աստղային ֆուտբոլիստ, խաղը կառուցվում է նրա շուրջ եւ նրա բացակայությունը փոխում է ամեն բան: Բայց դրան ի հակառակ, մենք տեսանք, որ Եվրո 2016 եզրափակիչում, երբ Ռոնալդուն ստացավ վնասվածք, թիմը ավելի միավորվեց ու սկսեց խաղալ ավելի լավ, քան երբ խաղում էր մեկ ֆուտբոլիստի շուրջ: Մեր ազգային հավաքականը արդեն մեկ այդպիսի խաղ ունեցել է, երբ առանց առաջատար ֆուտբոլիստների, այստեղ Երեւանում ոչ ոքի խաղաց սերբերի հետ: Իսկ Դանիայի հետ արտագնա խաղում, երբ հաղթում էինք 1:0 հաշվով, Մխիթարյանի փոխարինվելուց հետո թիմը ընկավ խուճապի մեջ եւ երկու գնդակ ընդունեց: Դա իհարկե մարզչի խնդիրն է՝ ֆուտբոլիստերից սարքել մեկ թիմ, մեկ բռունցք, այլ ոչ թե խաղալ փոխանցումներով դեպի 18 համարը:

Մյուս խնդիրը հավերժական է դարձել. երբ խոսում ենք Հայաստանի հավաքականի մասին, միանգամից հիշում ենք նրա թույլ օղակի՝ պաշտպանության մասին: Այս պահին կարծում եմ, այն ավելի թույլ է, քան երբեւէ: Առկա խնդիրներով ու եղած կադրերով պաշտպանություն կառուցելը, սա է լինելու հիմնական հարցերից մեկը: Ո՞ւմ կվստահվի կենտրոնը՝ Մկոյան – Հարոյան զույգի՞ն: Հավաքականի ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը վնասվածք ունի եւ նրա դիրքում ամենայն հավանականությամբ կխաղա Գաել Անդոնյանը: Ֆրանսիաբնակ մեր հայրենակիցը հավաքականում չնայած հանդես է եկել նաեւ ձախ պաշտպանի դիրքում, բայց ավելի շատ նրան վստահվել է կենտրոնը: Գիտենք, որ վերջին մեկ տարում նա խաղային պրակտիկա մեծ խնդիր ուներ, իր հերթին հավաքականն էլ մեծ խնդիր ունի ձախ պաշտպանի հետ կապված, քանի որ Լեւոն Հայրապետյանի խաղը գնալով զիջում է նրա մի քանի տարի առաջվա խաղին: Ամերիկյան հավաքը դրա վառ ապացույցն էր:

Աջ պաշտպանի լավագույն տարբերակն անշուշտ Հովհաննես Համբարձումյանն է:

Կիսապաշտպանությունում քիչ թե շատ ավելի հստակ է: Այստեղ են խաղում պրակտիկա ունեցող ֆուտբոլիստները: Մխիթարյանն ու Օզիբիլիզը, հնարավոր է նաեւ Մարկոսը լինի մեկնարկային կազմում: Երկար դադարից հետո վերադարձավ Գեւորգ Ղազարյանը:

Հենակետային գոտում կխաղա մե՞կ, թե՞ երկու ֆուտբոլիստ: Գոռ Մալաքյանը հավաքականի հետ իր փորձաշրջանը հաջող է անցել: Վերադարձել է փորձառու Կառլեն Մկռտրյանը, այնտեղ է նաեւ Կիպրոս տեղափոխված Դաիդ Մանոյանը: Հարձակման գծում հնարավոր է վստահեն Արթուր Սարկիսովին ու նրա փորձին: Ռուսլան Կորյանը վերջին մեկ ամիսը ուղղակի փայլեց իր թիմում եւ անշուշտ արժանի է իր տեղը զբաղեցնել հավաքականում, անգամ մեկնարկային կազմում: Կադիմյանն ու Արշակյանը խաղային պրակտիկայի մի փոքր պակաս ունեն: Բայց խաղն ընկերական է եւ փորձարկումները՝ արդարացված:

Դարպասապահի մասին շատ է խոսվում: Բերեզովոսկու հեռանալուց հետո դեռ հասկանալի չէ՝ ով է արժանի կանգնել այդ դիրքում: Բեգլարյա՞նը, թե՞ Այվազովը: Կարծում եմ այսօր երկուսին էլ պետք է հնարավորություն տրվի, որպեսզի Դանիայի հետ խաղից առաջ պարզ լինի՝ ով է պատրաստ ավելի շատ:

Սա կադրային առկա խնդիրներն են, որը պետք է լուծի մարզիչը: Կա մեկ այլ շատ ավելի ցավոտ խնդիր: Վերջին 8 տարվա ընթացքում, Պորտերֆիլդի հաջողությունից սկսած, չեմ հիշում որ Հայաստանի հավաքականի հանդեպ լինի այսպիսի անտարբերություն երկրպագուների կողմից: Իհարկե, բոլորը երկրպագելու են ու հաղթանակ ցանկանան, բայց եթե Դանիայի հետ նախորդ խաղին հարյուրավոր երկրպագուներ էին մեկնել Երեւանից եւ այդքան էլ Եվրոպայի այլ երկրներից, ապա այս առաջիկա խաղին Երեւանից FAF ֆուտբոլային շարժման հետ  25 են մեկնել: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը չի ցուցադրի այս խաղը, քանի որ չեխական կողմը մեծ գումար է պահանջել: Լավ է՝ կա ինտերնետը… հավաքականին այս խաղում պետք  է ոչ միայն գտնել խաղային խնդիրների լուծումներ, այլ նաեւ կրկին վառել երկրպագուների սրտերում մարած կրակը, իսկ այդ կրակը մարելու բավական առթիներ ուներ…

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ