News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ամուսնու` պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանի զոհվելու մասին Անուշ Հյուսնունցին հայտնեցին միայն մեկ օր անց: Անուշն ինքը եւս զինածառայող է և ամուսնու հետ ծառայում էր Մարտակերտում` նույն զորամասում:

NEWS.am-ի թղթակցին զոհվածի այրին պատմեց, որ զորամասի հրամանատարությունը մի ամբողջ օր սիրտ չէր անում հայտնելու իրեն բոթը: Ապրիլի 1-ի լույս 2–ի գիշերը, երբ սկսվել էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, Անուշ Հյուսնունցը եւ Գեղամ Մկրտչյանը տանն էին: Նրանց երկուսին էլ կանչել էին զորամաս, որից հետո Գեղամ Մկրտչյանն ուղարկվել էր Թալիշ, իսկ նա մնացել էր Մարտակերտում:

Վերջին անգամ Գեղամը զանգել էր կնոջը նույն այդ օրը եւ խաղաղեցրել, թե ամեն բան լավ է: Բայց Անուշն ինքը զինծառայող էր եւ լավ հասկանում էր, թե ինչ է կատարվում: Նրանք ամուսնացած էին ընդամենը կես տարի:

Կինը հիշում է, որ երբ իմացել էր ամուսնու զոհվելու մասին, կորցրել էր գիտակցությունը եւ սթափվել միայն հիվանդանոցում: Եւ այնտեղ` հիվանդանոցում, նրան հայտնել էին մեկ այլ` երկար սպասված լուր. նա հղի է. «Ես պիտի ուրախանայի, բայց չէի կարողանում, որովհետեւ գիտակցում էի, որ կողքիս այլեւս չկա այն մարդը, որը եւս դրան շատ սպասում էր, -ասում է նա եւ հավելում,- Ասել են, աղջիկ է»։

Այսօր, Անուշ Հյուսնունցը սփոփում է իրեն նրանով, որ այդ օրերին զոհված զինծառայողներից շատերը իրենցից հետո չեն թողել զավակներ, իսկ ինքը գոնե երեխա կունենա Գեղամից: Բայց դեռ անորոշ է մնում հարցը, թե նա դստեր հետ ուր պետք է ապրի:

Կին զինծառայողը պատմեց, որ ամուսնու հետ ապրում էին վարձով, նրա մահից հետո այժմ ապրում է ծնողների տանը` Մարտակերտում: Նրան խոստացել են հատկացնել բնակարան, բայց երբ, դեռ ահայտ է: Աղջիկը ծնվելու է նոյոմբերին:

Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով, ինչպես նաեւ` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը Վետերանների միությունը հանձնել էր այրուն` Գեղամ Մկրտչյանի 30-ամյակի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ