Թուրքիայում աշխուժանում է քրդական գործոնը՝ դա զսպում է Թուրքիային Հայաստանի դեմ նոր ճակատ բացելու հարցում: Այս մասին սեպտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Քրդերի դեմ Թուրքիայի պատերազմը, նրա խոսքով, լրջանում է: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Թուրքիայի շահերը, նրա կարծիքով, համընկնում են քրդերի հարցում: «Քրդերն այսօրվա դրությամբ մենակ են պայքարում թուրքիական բանակի դեմ: Բայց քրդական շարժումը վաղ թե ուշ կհանգեցնի Մերձավոր Արևելքում սահմանների վերաձևման»- շեշտել է Արա Պապյանը: