News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի եւ քիմիայի ֆակուլտետներում թափուր տեղեր կան: Սեպտեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը:

Նրա խոսքով՝ դա մտահոգող գործոն է: «Ֆիզիկա մասնագիտությամբ այս տարի ընդամեը 9 ուսանող է ընդունվել, քիմիայի՝ 10 ուսանող: Իսկ կենսաբանության եւ աշխարհագրության տեսակետից ոչ մի խնդիր չունենք»,- նշել է Մհեր Մելիք-Բախշյանը՝ շարունակելով, թե, որպես կանոն, առավել պահանջված է հատուկ ուսուցման մասնագիտացումը, որտեղ երբեք թափուր տեղեր չեն լինում:

«Դա լոգոպեդիան է, մտավոր հետամնացության մանկավարժությունը, խուլ ու համրերի մանկավարժությունը, ինչպես նաեւ հոգեբանությունը եւ պարարվեստի մանկավարժությունը»,- նշել է Մհեր Մելիք-Բախշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ