News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեքենայի բաց պատուհանից փոշին կուլ տալով՝ մոտենում ենք Արցախի սահմանին: Շոգ է ու լուռ, գլխավերեւում ձգվում է կապույտ երկինքը։ Դժվար է հավատալ, որ բոլորովին վերջերս այստեղ նռնակների պայթյունների ու գնդացիրների կրակոցների ձայներ են լսվել: N զորամասի փոխգնդապետի ուղեկցությամբ բարձրանում ենք Մարտակերտի ուղղությամբ դիրքերից մեկը: (ֆոտոռեպորտաժ)

Դաժան մարտերի մասին հուշում են կեղտի ու ավազի հետ խառնված պարկուճները, որ թափված են ոտքերի տակ: Պարկուճներն ընկած են հենց այնտեղ, որտեղ ընկել էին ապրիլի 2-ի գիշերը:

«Այստեղ զոհվել են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, շարքայիններ Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը»,- ցույց է տալիս  փոխգնդապետը:

Մեզ շրջապատող զինվորները պատմում են՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն այս մարտական դիրքում: Առաջինը, որ ցույց են տալիս, դիրքի մատուռի վրա խոյացող բետոնե խաչն է:

«Անդրանիկ Զոհրաբյանն է այստեղ զոհվել: Վերականգման աշխատանքներն ավարտելուց հետո որոշեցինք բետոնից հիշատակի խաչ սարքել։  Ուզում ենք, որ մեզանից հետո այստեղ ծառայողներն էլ իմանան Անդոյի ու մյուս տղաների մասին»,- ասում են նրանք:

Հետո մեզ ուղեկցում են այն խրամախորշը, որտեղ Ռոբերտ Աբաջյանը պայթեցրել է իրեն եւ հակառակորդի մի քանի զինվորի: Այս խրամախորշի վերանորոգումից հետո Ռոբերտի ծառայակից ընկերները պատին փորագրել են նրա անվան եւ ազգանվան սկզբնատառերը (R.A.) եւ ծաղիկ: Զարմանալի զուգադիպությամբ խրամախորշը գտնվում է դիրքի մատուռի կողքին:

Այսօր այս դիրքը պահում են ապրիլի 2-ին հարեւան դիրքերում հերթապահություն իրականացնող շարքայինները: Նրանք բոլորը նույն դասակի զինծառայողներն էին։

«Սովորական հերթապահություն էինք անում,- պատմում է Աբաջյանի ծառայակից ընկերներից Գեւորգ Դավթյանը,- հանկարծ մոտակայքում մի քանի արկ պայթեց, մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, բայց մինչեւ լուսաբաց կրակի տակ էինք»:

Առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում, շարունակում է Գեւորգը, հեռախոսազանգ են ստացել. զանգողն Աբաջյանն էր:

«Ասում էր՝ շատ են, հասեք, չենք կարում... բայց մենք չէինք կարողանում օգնության հասնել, որովհետեւ ինքներս էլ կրակի տակ էինք»,- հիշում է Գեւորգը:

«Ապրիլյան պատերազմի օրերին հարեւան դիրքում եմ եղել, հակառակորդը հրետակոծում էր, փորձում ներթափանցել, սակայն ապարդյուն: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էլ իմացել ենք՝ Աբաջյանենց դիրքում ինչ էր կատարվում, մեր դիրքից փորձել ենք օգնել, սակայն չէինք կարող թողնել մեր դիրքը»,- ավելացնում է Էդուարդ Խաչատրյանը:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ հակառակորդը նպատակ է ունեցել նախ գրավել Ուրֆանյանենց դիրքը, ապա՝ հարեւան դիրքերն ու առաջ շարժվել: Կապիտան Ուրֆանյանն ու իր զինվորները մի քանի ժամ շարունակ անհավասար մարտ են վարել՝ օգտագործելով իրենց մոտ եղած բոլոր միջոցները: Ընկերների զոհվելուց հետո ողջ մնացած Աբաջյանը նռնակով պայթեցրել է իրեն եւ հակառակորդի մի քանի զինվորի: Գրավված դիրքում ադրբեջանցիները մնացել են ընդամենը 40 րոպե: Վեց հայ մարտիկներից կազմված խումբը կարողացել էր հետ վերցնել դիրքը՝ հակառակորդին թույլ չտալով առաջ շարժվել: Ի հիշատակ հերոսական սխրանքի՝ դիրքում վերջերս խաչքար է տեղադրվել, որի վրա գրված է չորս ինքնազոհ զինծառայողների անունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ