News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ: 

Էդուարդ Աղաջանյանը   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է սեպտեմբերի 7-ին: «Չեմ կարող բացահայտել բողոքի բովանդակությունը, կասեմ ընդամենը, որ այն վերաբերում է սահմանն անցնելու անօրինական  փորձին», - նշել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ իր պաշտպանական խոսքում փաստաբանն արձանագրել է, որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար եւ դատաքննության ընթացքում չի հերքել իրեն հասցեագրված մեղադրանքը: Հաշվի առնելով, որ փաստաբանը չի կարող հակառակվել պաշտպանյալի կամքին, Էդուարդ Աղաջանյանն իր խոսքում շրջանցել է մեղադրանքի այդ մասը: Սակայն պաշտպան ըպահանջել է մեղադրյալնին անմեղ ճանաչել սահմանն ապօրինի հատելու փորձի կապակցությամբ։

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի իրավասության դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով` Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն   (104 հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասեր), ավազակային հարձակում (175-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասեր), սահմանն անօրինականորեն հատելու փորձ (34-329-րդ հոդվածի 1-ին մաս): Դատարանի վճռով, Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: 

Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը   ներթափանցել է Ավետիսյանների տուն եւ գնդակահարել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ կրտսեր Հասմիկ Ավետիսյանին: Հետո հինգ հարված է հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին: Երեխան յոթ օր անց մահացել է հիվանդանոցում:   Վալերի Պերմյակովն իր գործողությունները բացատրում է նրանով, որ ուզում էր տուն հասնել:  Պերմյակովն ինքնակամ թողել է դիրքը` վերցնելով ինքնաձիգը: Գիշերային Գյումրիով թափառելիս` նա խմելու ցանկություն է ունեցել եւ, պատուհանը կոտրելով, մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու:  Աղմուկից արթնանալով` Աիդա Ավետիսյանը բղավել է: Վալերի Պերմյակովի պնդմամբ, ինքը վախեցել է եւ սկսել է կրակել:  Միաժամանակ հարեւաններից ոչ մեկը կրակոցի ձայներ չի լսել: Ընտանիքին գնդակահարելով` Վալերի Պերմյակովը հագել է տանն իր գտած հագուստը եւ փախել է` տնից վերցնելով մի քիչ փող եւ սպանվածների բջջային հեռախոսները:  Միաժամանակ նա Ավետիսյանների տանն է թողել սեփական համազգեստը` տիրոջ անունով եւ ազգանունով, ինչպես նաեւ ինքնաձիգը: Ռուսաստանցի սահմանապահները Վալերի Պերմյակովին հայտնաբերել են   «Բայանդուր» անցակետի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիի թիվ  5 զորամասային դատարանի արտագնա նիստին Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է տասը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ