News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, որն ապրիլյան պատերազմում իրենց կյանքի գնով պահել են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, շարքայիններ Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը, ամբողջությամբ վերակահավորվել է:

NEWS.am-ի հետ զրույցում ներկայում դիրքը պահող զինծառայողները պատմեցին, որ քառօրյա պատերազմից հետո այս դիրքն ամբողջությամբ փոխվել է: Վերակահավորման աշխատանքները կատարում են ժամկետային զինծառայողներն ու սպաները:

«Պատերազմից հետո սկսել ենք ինժեներական աշխատանքները: Դիրքերն այնպես ենք կահավորում, որ մարտին միշտ պատրաստ լինենք եւ կարողանանք այնտեղից դիպուկ մարտ վարել»,- ասաց կապիտան Հովսեփյանը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վերակահավորվել ու վերազինման աշխատանքներ են իրականացվել շփման գծի բոլոր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերում՝ հատկապես այն դիրքերում, որոնք տուժել են ապրիլյան պատերազմի օրերին։

Աշխատանքներն իրականացվել են ապրիլյան պատերազմից հետո կառավարության հատուկ հաշվեհամարին եւ բարեգործական այլ ծրագրերի միջոցներով հանգանակված գումարներով: Հուլիսի 1-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 4 մլրդ 562 մլն 175 հազար 600 դրամ: Ըստ Կառավարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության՝ ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ընդհանրական տողերը՝ փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597 մլն 826 հազար դրամ, ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 736 մլն 529 հազար 100 դրամ, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356 մլն 452 հազար 800 դրամ, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198 մլն 859 հազար 700 դրամ, զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532 մլն 372 հազար 100 դրամ:

Ե՞րբ կավարտվեն մարտական դիրքերի ամբողջական վերակահավորման աշխատանքները: Արդյոք հավաքված գումարը բավարա՞ր է ամբողջական վերազինման համար: Ինչո՞ւ այդ ամենը չի արվել ապրիլի 1-ից առաջ: Այս հարցերը դեռ մնում են անպատասխան հասարակության համար: Պաշտոնական պատասխաններ ստանալու նպատակով հարցում էինք ուղարկվել Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայություն, որտեղից այդպես էլ մեր հարցմանը չպատասխանեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ