News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը օրերս ներկայացրել է իր նախաընտրական ծրագիրն ու պատգամավորների թեկնածուների ամբողջական ցուցակը, որտեղ ներկայացված 155 հոգանոց ցուցակում հավասար ներկայացված են հայ եւ ադրբեջանցի թեկնածուները՝ 3 հայ եւ 3 ադրբեջանցի, հաղորդում է «Վրաստանի հայ համայնքը»:

Հենց այստեղ պետք է նշել, որ հայ 3 թեկնածուներից միայն մեկն է՝ Հենզել Մկոյանը, ներկայացված որպես մեծամասնական թեկնածու, իսկ մնացած երկուսը համամասնական ցուցակի՝ 19-րդ (Ռուսլան Պողոսյան) եւ 23-րդ (Սամվել Մանուկյան) հորիզոնականներն են զբաղեցնում:

Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին՝ 64 էջից բաղկացած ծավալուն տեքստում հիշատակված են նաեւ ազգային փոքրամասնությունները: Սակայն, ինչքանով է կուսակցության տեսությունը արտացոլում փոքրամասնությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ հնարավոր է արդյոք առաջարկված տեքստ-խոստումը համարել երաշխիք այս մարտահրավերների լուծմանը, այս հարցին հենց ընտրողներն էլ պատասխան թող տան:

Առանց որեւէ մեկնաբանությամբ հարգելի ընթերցողի ուշադրության են հրավիրում «Վրացական երազանք»-ի նախաընտրական ծրագրում տեղ գտած, ազգային փոքրամասնությունների մասին քաղվածքներ:

Ի՞նչ արվեց:

«Իշխանությունը կարեւոր քայլեր ձեռնարկեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման ու նրանց քաղաքացիական ինտեգրումն ապահովելու համար: 2015 թվականին կառավարությունը հաստատեց «Քաղաքացիական հավասարության եւ ինտեգրման պետական ռազմավարություն ու 2015-2020թթ. Գործողության ծրագիրը», որը հիմնված է լավագույն պրակտիկայի եւ փորձի վրա, ինչպես նաեւ սահմանազատվեց առկա կարիքների եւ մարտահրավերների դեմ արդյունավետ գործելու մեխանիզմները»:

Որպես կարեւոր առաջնություն համարվեց որակյալ կրթության մատչելիությունը: Մշակվեց ազգային փոքրամասնությունների կրթության քաղաքական փաստաթուղթը նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական ու բարձրագույն կրթական մակարդակների համար: Իրականացվում է վրաց լեզվի ուսուցման հատուկ ծրագրեր ինչպես համալսարաններում սովորել ցանկացողների, այնպես էլ մասնագիտական կրթություն ստացողների համար:

Ավելի շատ ուշադրություն դարձվեց սակավաթիվ էթնիկ խմբերին, նրանց մշակութային ինքնությանն ու կարիքներին:

Պետության կողմից անցկացվող քաղաքականության հետեւանքով բարձրացվեց ազգային փոքրամասնությունների պետական լեզվի ուսուցման որակի արդյունավետությունը: Իրականացվում են ծրագրեր, որոնց շրջանակներում շուրջ 90 դպրոցում գործում են վրաց լեզվի խմբակներ, որից 2600-ից ավելի աշակերտ, մոտ 500 ուսուցիչ եւ 400-ից ավելի տեղական համայնքների անդամ է օգտվում: Վրաց լեզվի 78 ուսուցիչ գործուղման է ուղարկված Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի եւ Կախեթիի ոչ վրացալեզու դպրոցներ»:

«Ձեռնարկվեցին կարեւոր քայլեր կրոնական միությունների գույքային իրավունքների վերականգման ուղղությամբ»:

Ի՞նչ կարվի ապագայում:

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանմանն ու ապահովագրման համար կիրականացվի «Քաղաքացիական հավասարության եւ ինտեգրման 2015-2020թթ. գործողության ծրագիրը»: Նշված ծրագիրը նպատակ է հետապնդում առաջիկա տարիների ընթացքում արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Վրաստանի ամեն քաղաքացի, անկախ նրա ազգային պատկանելիության, ունենա հնարավորություն լիակատար ներգրավվելու հասարակության կյանքի ամեն ոլորտում, երկրի տնտեսական զարգացմանը, քաղաքական ու քաղաքացաիական գործընթացներում:

Համապատասխան գերտնտեսչությունների համակարգված աշխատանքի արդյունքում, այդ թվում քաղաքացիական ինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովի շրջանակներում, կակտիվանան մանրամասն արված ամենամյա ծրագրի իրագործելուն ուղղված ջանքերը:

Հատկապես հեռանկարային կլինի պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը, որը հաճախ խոչընդոտ է առաջացնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին լիարժեք ներգրավելու համար: Համապատասխանաբար կավելանա պետական լեզվի ուսուցման ծրագրերի արդյունավետությունը, պետական լեզվի ծրագրերի հասանելիությունը կընդլայնվի նաեւ ուսումնական գործընթացից դուրս:

Ապահովված կլինի վրաց լեզվի պայմանական ուսուցումը հանրային սեկտորում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար:

Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում կբարելավվի վարչական գործավարության փաստաթղթերի եւ հանրային սպասարկման հասանելիության որակը:

Կրթության ռազմավարական փաստաթղթի համաձայն կձեռնարկվի արդյունավետ քայլեր եւ զգալիորեն կբարելավի որակով կրթության հասանելիությունը կրթության ամեն ոլորտներում:

Կբարելավի մամուլի ու տեղեկության առկայությունը եւ, համապատասխանաբար, ազգային փոքրամասնությունների երկրի միասնական տեղեկատվական դաշտում ներգրավումը, ինչը հաջող քաղաքական ինտեգրման գործընթացի նախապայմաններից է:

Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կշարունակվի ենթակառույցների, սոցիալ եւ տնտեսական հնարավորությունների զարգացումը, այդ թվում կառավարության համապատասխան ծրագրերի եւ ծառայությունների մասին նրանց համար ամբողջական տեղեկության հասանելի լեզվով առկայությունը:

Ապահովված կլինի ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացման հնարավորությունները, հանդուրժողականության խրախուսումն ամբողջ հասարակության մեջ»:

Նրա համար, որ հարգելի ընթերցող-ընտրողն ունենա ամբողջական պատկեր նշված քաղաքական ուժի ազգային փոքրամասնությունների հարցերով քաղաքականության վերաբերյալ, հաջորդ հոդվածում կներկայացնենք այն ծրագրային խոստումները, որոնք «Վրացական երազանք»-ը դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ էր խոստացել: Եվ այսպես կներկայացնենք ընտրություններում մասնակից բոլոր հիմնական խաղացողների տեսությունը: Նպատակը մեկն է, բացահայտենք ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների լուծման տեսակետից ինչով են տարբերվում իրարից քաղաքական կուսակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Նիստին «Ժողովրդի ուժեր»-ի անդամ Վիկտոր Ջապարիձեն ֆիզիկական ուժ է կիրառել անկախ պատգամավոր․․․
Վրաստանի խորհրդարանը  «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը վերադարձնում է լրացուցիչ մշակման
Հարցն արդեն այս շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում է․․․
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցը
Զեկույցը հիմնականում հիմնված է ոչ օբյեկտիվ, կողմնակալ, սուբյեկտիվ եւ անարդար եզրակացությունների վրա․․․
Սաակաշվիլիի որդին հույս ունի, որ Վրաստանի նախկին նախագահին բուժման համար կտեղափոխեն արտասահման
Մենք այստեղ ենք, քանի որ ուզում ենք ելք գտնել այս սարսափելի վիճակից․․․
Վրաստանի ՆԳՆ-ն վարչական վարույթ է հարուցել խորհրդարանի առջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով
Գերատեսչությունը կոչ է անում խորհրդարանի մոտ ակցիայի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրելի հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատության շրջանակներից․․․
Վրաստանի խորհրդարանի առջեւ ցույցի ժամանակ այրել են ԵՄ-ի դրոշը
Ռուսամետ ցույց Թբիլիսիում...
Ամենաշատ