News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 14-ին Դեմիրճյան 17 հասցեում բացվել է ակադեմիկոս, պատմաբան Գալուստ Գալոյանի բարձրաքանդակը:

Այն տեղադրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ եւ ակադեմիկոսի հարազատների ֆինանսավորմամբ: Բարձրաքանդակի հեղինակը քանդակագործ Սամվել Պետրոսյանն է:

«Կերպարի վրա աշխատելիս շատ տարբերակներ ենք արել, սակայն ամենալավն այս մեկն է, որը տեղադրված է, որովհետեւ այն ոչ թե հարթաքանդակ է, այլ բարձրաքանդակ»,-ասաց քանդակագործը ` հավելելով, որ  Գալոյանը մեծ գիտանական եւ պատմաբան է եղել:

Գալուստ Գալոյանը ծնվել է 1927 թվականին եւ մահացել 2003-ին: Նրա հիմնական աշխատությունները  վերաբերում են 16-20-րդ դարերի ազգային-ազատագրական շարժումներին,  Անդրկովկասի եւ ռուս ժողովուրդների փոխհարաբերություններին, Հայ դատի նկատմամբ մեծ տերությունների վարած քաղաքականությանն ու Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը:

Տպել
Ամենաշատ
Partner news