News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նախկին գլխավոր դատախազը հեռացավ ու նրա հետ մեկտեղ՝ մարտի 1-ի գործով նրա խոստումները: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, որը ԱԺ-ում ներկայացրեց իր ծրագիրը:

Մանուկյանի խոսքով ընդդիմությունը բախվել էր քննության դեմ այնպիսի անթաքույց հովանավորչության, որը պարզապես զարմանալի էր: Գործը հայտնի չէ, թե ուր է հասել, ու այն ժամանակվա գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստացել էր կարգավորել իրավիճակը: «Խոստումները լուրջ էին՝ տղամարդու խոսք, ինչպես նա ինքն ասաց: Բայց Կոստանյանը գնաց, գնացին նաեւ նրա խոստումները: Եկավ Ձեր հերթը: Մարտի 1-ի գործը դրոշմ է ոչ միայն իշխանությունների, այլեւ մեր ամբողջ ժողովրդի վրա: Եվ նա, ով նունիսկ չի ուզում մոտ գալ այդ գործին, ցույց է տալիս, որ հովանավորում է հանցագործներին»,- ասել է Արամ Մանուկյանը, դիմելով Արթուր Դավթյանին:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին իրավապահ ուժերի հետ ցուցարարների բախումների վերաբերյալ գործը, որի հետեւանքով 10 մարդ էր զոհվել, առայսօր բացահայտված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ