News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը քննարկման առարկա կդառնա միայն այն ժամանակ, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, որը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին: Դրանից հետո հարցը  ռուս գործընկերների հետ կքննարկի ոչ թե գլխավոր դատախազությունը, այլ Հայաստանի արդարադատության նախարարությունը, ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել էր Ավետիսյանների տուն եւ սպանել ընտանիքի 7 անդամներին, այդ թվում՝ մանկահասակ աղջկան եւ նորածին երեխային: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ