News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչեւ սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն եւ սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչեւ սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթեւեկությունը Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում:

ՃՈ-ն հորդորում է բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք:

Տպել
Ամենաշատ