News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ դատախազությունը չկարողացավ ոճրագործ Վալերի Պերմյակովին բերել Հայաստանի դրոշի եւ զինանշանի տակ դատել, այլ Հայաստանի դրոշն ու զինանշանը «Գազելի կուզովով» տանում էին Պերմյակովի մոտ եւ հետ բերում։  Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ ԱԺ–ում  Արթուր Դավթյանին գլխավոր դատախազ նշանակելու քննարկումների ժամանակ, ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենախայտառակ դատավարություններից մեկն էր։

«Ցավոք երեկ դատախազությունը չկարողացավ պատասխանել Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հարցին՝ ասելով, թե Արդարադատության նախարարությանը տվեք, մենք կապ չունենք։ Թող դատախազությունը պատասխանատվությունն իր  վրայից չփորձի գցել։ Նրանք անգամ չկարողացան Պերմյակովին բերել Հայաստանի դրոշի եւ զինանշանի տակ դատել, այլ Հայաստանի դրոշն ու զինանշանը «Գազելի կուզովով» տանում էին Պերմյակովի մոտ եւ հետ բերում։ Այսքանից հետո Դավթյանն ասում է դատախազությունը վաստակում է իր աշխատավարձը»,– ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ