News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատախազությունը պետք է պարզաբանի, թե ինչ է նշանակում 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառման բացառիկ անհրաժեշտությունը: Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Արթուր Դավթյանի թեկնածության քննարկմանը:

ՄԻԵԴ հարցմանը գլխավոր դատախազության պատասխանում նշված է, որ 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառումը բացառիկ անհրաժեշտություն էր: «Եթե այդպես է, ապա ո՞վ է կրակել, ո՞րն էր սպանության դրդապատճառը, եւ ինչո՞ւ եք դուք որոշել, որ մահաբեր ուժի անհրաժեշտություն կար: Դատախազությունն ինչպե՞ս է նման եզրակացության եկել՝ այդ ամենը չիմանալով: Հետեւաբար՝ նրանք կա՛մ խաբել են, կա՛մ կազմակերպիչներին եւ կատարողներին չպատժելու հիմքեր ունեն: Այդ պատճառով մենք չենք հավատում, որ Ձեզ՝ պարոն Դավթյան, կհաջողվի ինչ-որ բան փոխել: Քանի որ նրանք, ովքեր Ձեզ քաղաքական հանձնարարություններ են տալիս, թաթախված են հանցավորության մեջ: Ոչ թե առանձին անձինք, այլ ամբողջ համակարգը»,- ասել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ իշխանություններ-ընդդիմություն հակամարտության ժամանակ 2008-ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում զոհվել են 8 ցուցարարներ եւ Ներքին զորքերի 2 ծառայողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ