News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բագրատաշենի մաքսակետի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին:

ՀՀ տրանսպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցավ Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կառուցելու նպատակով ստեղծված հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպումը կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած  մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին, ոլորտի այլ մասնագետներ:

Հանդիպմանը ներկա չինական, իրանական, հայկական եւ այլ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները  տեղում ծանոթացան   կամրջի կառուցման տեղանքին եւ տեխնիկական առանձնահատկություններին վերաբերող խնդիրներին, որից հետո երկու երկրների մասնագետները պատասխանեցին  նրանց հետաքրքրող հարցերին, պարզաբանեցին  շինարարության հետ կապված  առաջնահերթությունները։

«Հյուսիս - հարավ  ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն արդյունավետ գնահատեց քննարկումը, նշելով, որ տեղում կազմակերպված նմանատիպ հանդիպում-քննարկումները, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերություններին կօգնի ավելի իրատեսական գնահատել աշխատանքի ծավալները. «Ըստ ժամանակացույցի` հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչեւ դեկտեմբերի 28-ը: Կամրջի նախագծման աշխատանքներն իրականացվելու են 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, որից հետո կմեկնարկի բուն շինարարությունը: Բարեկամության կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին»,- նշեց  Ա. Սարգսյանը:

Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթեւեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

Մրցույթի առաջին փուլը բաղկացած կլինի միայն տեխնիկական առաջարկից:  Առաջին փուլի առաջարկները գնահատելուց հետո պատվիրատուն պարզաբանման հանդիպման կհրավիրի մրցույթի որակավորման չափանիշները բավարարող եւ տեխնիկապես համապատասխան հայտ ներկայացրած մասնակցին: Միայն որակավորված մասնակիցները, ովքեր առաջին փուլում ներկայացրել են տեխնիկապես համապատասխան եւ ընդունելի  հայտ, կհրավիրվեն մասնակցելու երկրորդ փուլին:

Կամրջի կառուցման, նախագծման եւ շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը:

Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով:

Նշենք նաեւ, որ սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ