News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կարմիր Բլրի տարածքում՝ ուրարտական հնագույն Թեյշեբաինի ամրոցի տեղում, վերջին պեղումների ժամանակ հայտնաբերվել է բարձրաստիճան անձի, ենթադրաբար փոխարքայի գերեզմանաթումբ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։

Մեկ այլ կարեւոր գյուտ, որը արվել է Թեյշեբաինիի պեղումների արդյունքում, այն է, որ քաղաքում բնակվել են ոչ թե վերաբնակներ, ինչպես Էրեբունիում, այլ բնիկներ։ Հնագետի խոսքով՝ դա հնարավորություն կտա վերջ դնել հավերժական վեճերին այն մասին, թե Ուրարտուի կամ Վանի թագավորության բնակիչները հայեր են եղել, թե ոչ։

Գիտնականի խոսքով՝ 2013-ին Երեւանը շրջանցող երթուղու կառուցման քննարկումների ժամանակ, Եվրասիական բանկի պնդմամբ Չարբախի գերեզմանատան հյուսիսային ծայրամասի երկայնքով որոշվեց պեղումներ անցկացնել, որպեսզի հասկանալի լինի, թե իրոք այնտեղ հնագիտական շերտեր չկան, եւ կարող է այդտեղով անցնել նոր ճանապարհը։

Այդ վայրում, ինչպես ասաց Հակոբ Սիմոնյանը, աղբակույտ է եղել, եւ քչերը կարող էին ենթադրել, որ դրա տակ յուրահատուկ հնագիտական հուշարձան է՝ Թեյշեբաինի քաղաքի դամբարանադաշտը։ Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 281 դամբարան։ Դրանցում գտել են տարատեսակ կենցաղային կահ–կարասի, զոհաբերված կենդանիների ոսկորներ, զենքեր, զարդեր։ Գտել են նաեւ ուրարտական մարտակառքի մի կտոր։ Այդ ամենը կօգնի պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես էին հագնվում Թեյշեբաինիի հնագույն բնակիչները, ինչպիսի զարդեր էին կրում, ինչով էին սնվում եւ անգամ ինչ հիվանդություններով էին տառապում։ Սակայն գլխավորն այն է, որ հնարավոր կլինի այստեղ ապրող մարդկանց ԴՆԹ անալիզ անցկացնել եւ այդ տվյալները համեմատել հայկական լեռնաշխարհի ավելի հին բնակիչների եւ ժամանակակից հայերի տվյալների հետ եւ վերջապես գտնել այն հարցի պատասխանը, թե ովքեր են եղել Ուրարտուի բնակիչները։

Հակոբ Սիմոնյանն անալիզի համար Կոպենհագեն է ուղարկել արդեն 25 նմուշ, 25-ն էլ՝ Բոսթոն: Սակայն Թեյշեբաինի դամբարանադաշտի ամբողջ մարդաբանական նյութի լիակատար հետազոտման համար կպահանջվեն հազարավոր դոլարներ:  Այս հարցում գիտնականների հույսը պետության կամ հովանավորների աջակցությունն է, քանի որ այդ հետազոտությունը վիթխարի նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի պատմության համար, այլ նաեւ ամբողջ աշխարհի:

Հակոբ Սիմոնյանը նշել է, որ պեղված բարձրատոհմիկ անձի դամբարանը զբաղեցրել է 40 քառակուսի մետր տարածք: Վերեւից այն ծածկված էր  տուֆե պաշտամունքային քանդակով: Մարդու հետ միասին թաղվել են նաեւ կենդանիներ՝ ձիեր, ցլեր, նաեւ, ենթադրաբար, ուղտեր: Այն, որ հուղարկավորվածը փոխարքա է՝ վկայում է դամբարանում հայտնաբերված ցլի գլխով եւ մահիկաձեւ տեգով մականը: Հնագետի խոսքով՝ այդպիսի մականներ են կրել խեթ եւ ասորի արքաները, Եգիպտոսի փարավոնները:

Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի տարածքում նախկինում էլ են այդպիսի մականներ գտել, սակայն դրանց նշանակությունը հասկանալի չէր: Հնագետը ենթադրում է, որ Ուրարտուում այդ ժամանակ արդեն գոյություն ուներ վարչատարածքային բաժանում, եւ վարչական յուրաքանչյուր միավոր իր փոխարքան ուներ: Նրանցից մեկի նստավայրը քագավորության ամենակարեւոր քաղաքներից մեկում էր՝ Թեյշեբաինիում:

Հնագետի խոսքով՝ պեղումներն այդ տարածքում ավարտվել են, եւ հիմա ինքը երազում է այն մասին, որ այդտեղ Էրեբունիի կամ Մեծամորի նման թանգարան կստեղծվի, որտեղ կցուցադրվեն բոլոր գտածոները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ