News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակչուհի, երեք օր անհետ կորած համարվող Ինեսա Սրապիոնյանին գտել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից` նշելով, որ իրենց ծնողներն են տեղեկացրել, որ աղջկան գտել են, նա դեռ Ոստիկանություն չի ներկայացել, դեռ հայտնի չէ, թե որտեղ է գտնվել:

Ինեսան Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակչուհի է, նա սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:

Ինեսա Սրապիոնյանը ԵՊԲՀ-ի շրջանավարտ է, ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ