News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 15-ի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հաջորդող երթը թեեւ, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել, սակայն, ընթացքում մի քանի անգամ լարվածություն է ստեղծվել ՀԱԿ-ի ակտիվիստների եւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի միջեւ:

Ինչպես երթից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Ռ. Մելքոնյանը հարձակվել է երթի առջեւից գնացողների վրա եւ լարվածություն ստեղծել: Բանը հասել է նաեւ թեթեւ քաշքշոցի, որի ժամանակ քաշքշել են ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանին: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է լարվածություն ստեղծում, Երեւանի փոխոստիկանապետը նետել է. «Լկտի լակոտներ են» ու հեռացել է:

Վլադիմիր Կարապետյանն էլ նշել է, որ իրենք ոչ մի անօրինական արարք թույլ չէին տալիս եւ իր համար անհասկանալի են Երեւանի փոխոստիկանապետի նման վարքի պատճառները:

Հիշեցնենք, որ այս անգամ երթը ավելի կարճ է եղել, պայմանավորված, թերեւս, եղանակային պայմաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ