News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը պատմել է «Գահերի խաղ» սերիալի համար հնարավոր նախապատմություն գրելու մասին, հայտնում է  The Independent-ը:

«Ես իրոք հազարավոր էջերով  հորինովի նյութ ունեմ այն պատմության մասին, որը  հանգեցրել է «Գահերի խաղին», – ասել է Մարտինը «Էմմի» մրցանակաբաշխության արարողությանը:   «Այնպես որ, նյութ շատ կա, ես դեռ գրում եմ», – հավելել  է նա:

Միաժամանակ գրողը նշել է, որ ներկայումս անհրաժեշտ է ավարտել հիմնական սերիալը, ինչպես նաեւ «Սառույցի եւ կրակի երգ» շարքի մնացած գրքերը, այնպես որ, «այդ ամենը շահարկումներ են»:

 2016 թվականի ապրիլին Մարտինը հայտնել էր, որ թափառական ասպետի եւ նրա զինակրի դեգերումները կարող են  «Գահերի խաղ» սերիալի համար նախապատմության սյուժե դառնալ. գրողը շեղվել է իր ֆանտաստիկ սագայի վեցերորդ հատորի ավարտից եւ պատմել է նախագծի հնարավոր զարգացման մասին:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ