News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 16-ին Երեւանում ուտելու են աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը: Այն պատրաստվել է սեպտեմբերի 11-ին եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Շոկոլադը պատրաստել է «Գրանդ քենդի» ընկերությունն` իր 10-ամյակի կապակցությամբ: Շոկոլադե սալիկի քաշը  4 տոննա 410 կգ է, լայնությունը` 2750 մմ, երկարությունը` 5600 մմ:

Վերջին 20 տարում Հայաստանում սա Գինեսի գրքում գրանցված առաջին ռեկորդն է արդյունաբերության ոլորտում: Գինեսի պայմանների համաձայն, շոկոլադե սալիկը 70 տոկոսով բաղկացած է բնական հումքից (500 կգ կակաո եւ 300 կգ շաքարի փոշի):

Սակայն շոկոլադն այնքան պինդ է, որ նրանց որեւէ կտոր պոկելու համար կացին է հարկավոր:  

Նշենք, որ մինչ այս, Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը պատրաստվել է 2007-ին Իտալիայում: Այն կշռել է 3 տոննա 580 կգ:

Երեւանի բնակիչները ռեկորդսմեն սալիկը կարող են համտեսել այսօր` Հանրապետության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ