ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.

Վարդան Արամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից»:

Նշենք, որ մինչ այդ Ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր:

Կենսագրական տվյալներ

Արամյան Վարդան Սարիբեկի, կուսակցությունը՝ ՀՀԿ։ Ավարտել է  Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ապա Թաֆթս համալսարանի  Ֆլետչեր դպրոցը՝ համաշխարհային էկոնոմիկա որակավորմամբ։ Ամուսնացած է։

 Ա շխատանքային գործունեությունը՝

 1992 1997 Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ` ուսանող

 1997 1999 ծառայություն ՀՀ զինված ուժերում`

 1999 2002 ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի

 դրամավարկային վարչության մասնագետ, պետական բյուջեի հետ

 փոխհարաբերությունների բաժնի մասնագետ

  2002 2003 ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի

 իրական հատվածի վերլուծությունների եւ մոդելավորման բաժնի ավագ մասնագետ,

 դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի

 վերլուծությունների եւ մոդելավորման բաժնի մակրոտնտեսագետ

 2003 2008 ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին

 տնտեսական հարաբերությունների եւ արտարժութային քաղաքականության բաժնի

 պետ, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ

  2008 2013 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ`

 2013 առ այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։